Չկասկածեք, որ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ կազմից, Ադրբեջանը կդառնա ԵԱՏՄ անդամ, ԱԺ-ում «Ելքի» նախաձեռնությամբ` ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
ԵԱՏՄ անդամակցությունից հետո Հայաստանում ուղիղ ներդրումները նվազել են, «Ելք» խմբակցության` ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու մասին ԱԺ հայտարարության նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ նշեց «Ելքի» անդամ Արամ Սարգսյանը:
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով վաղը Երևան է ժամանում Իրանի ԱԳ նախարար Մուհամադ Զարիֆը: Նախատեսված են նրա հանդիպումները Հայաստանի նախագահի, վարչապետի և ԱԳ նախարարի հետ` հաղորդում է Հայաստանում Իրանի դեսպանատան կայքէջը:
Վաշինգտոնի վերջնական նպատակը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն է` թուրքական Kanal 24 հեռուստաընկերության եթերում հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:
Նոյեմբերի 26-ին Փարիզում Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ստանձնել է 84 անդամ, ասոցացված և դիտորդ պետություն ու կառավարություն միավորող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ԱԳ նախարարների համաժողովի նախագահությունը։
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան աղջկան՝ Ջանինային, մեղադրում է այն բանում, որ նա քրոջ հետ օգնել է Դիեգոյի նախկին կնոջը՝ Կլաուդիա Վիլյաֆանին, իրենից 3,8 միլիոն եվրո գողանալու գործում:
«Բարսելոնը» պաշտոնապես հայտարարել է Լիոնել Մեսիի հետ նոր պայմանագրի կնքման մասին, համաձայն որի արգենտինացի ֆուտբոլիստը «կապտանռնագույնների» կազմում հանդես կգա մինչև 2020-2021 մրցաշրջանի ավարտը (նախորդն ավարտվում էր 2018-ին):
Դեկտեմբերի 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Նաղաշ» համույթը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կներկայացնեն «Կարոտի երգերի» նոր՝ նվագախմբային տարբերակի համաշխարհային պրեմիերան։
Նոյեմբերի 27-ին, ժամը 18:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նորքի Հայորդյաց տանը (Դավիթ Բեկի 60) տեղի կունենա Հայորդյաց տների միացյալ համերգային ծրագիր հանդիսություն և ցուցահանդես:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն ապացուցի իր հասցեին հնչեցրած կոռուպցիոն մեղադրանքները:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...